Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը. Ժաննա Անդրեասյան

57

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հանրային քննարկման ենք ներկայացրել մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման լրամշակված կարգի նախագիծը, որով առաջարկում ենք մի շարք փոփոխություններ. – առաջարկում ենք երեխաների տրանսպորտային ծառայությունները փոխհատուցել՝ անկախ հեռավորությունից, եթե երեխան իր փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում է այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում, – հստակեցվել է շահառուների շրջանակը՝ նշելով, օրինակ, զինղեկներին, որոնց մասով հաճախ թյուրընկալումներ էին լինում, հստակեցված է, որ 2022-ից կարգը կգործի նաև ուսուցչի օգնականների և հատուկ մանկավարժների համար. -0.5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների վրա, այլ նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։

-Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ։ – Լուծում է առաջարկվել այն դեպքերի համար, երբ չկա միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղի և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից, այսինքն ենթադրվում է, որ արդյունավետ չի լինի նաև միավորվել, համատեղ օգտվել, օրինակ, մեկ տաքսուց, այս դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ։ Կարգի նախագիծը՝ մեկնաբանությամբ։

Աղբյուրը՝ aravot.am