Հայտնի դարձավ COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի՝ շուկայում հայտնվելու ժամկետը

133

Չինական կորոնավիրուսային պատվաստանյութերը պետք է վաճառքի հանվեն 2020-ի վերջերին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Sinopharm դեղագործական ընկերության տնօրեն Յան Սյաոմինին:

Նրա խոսքերով՝ մասնագետները գրեթե ավարտել են պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը: Պատրաստուկը վաճառքում պետք է հայտնվի այս տարվա վերջին:

«Ես դիմակ չեմ կրում, քանի որ պատվաստվել եմ մարտի 22-ին (փորձարկման ժամանակ)», ասել է Սյաոմինը:

Ըստ գործակալության, չորս կորոնավիրուսային պատվաստանյութեր Չինաստանում կլինիկական փորձարկումների վերջին փուլում են: