Խարկովի մոտ ինքնաթիռ է ընկել

75

Խարկովի մերձակայքում ընկել է ռազմական Ан-26 ինքնաթիռը։

Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուչերը տեղեկացրել է, որ Խարկովի մարզում ինքնաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 22-ի: Այդ մասին նա գրել է իր Facebook-յան էջում:

Նրա խոսքերով՝ փրկվել է երկու մարդ, չորսի ճակատագիրը դեռ անհայտ է: