Լավրով-Զարիֆ հանդիպում

58

Հոկտեմբերի 18-ից Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության սահմանափակումների գործողությունը դադարեցվում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Սահմանափակումները վերաբերում էին Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներին, այդ սահմանափակումները կչեղարկվեն հոկտեմբերի 18-ին», ասել է Լավրովը իր իրանցի գործընկեր Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո:

Բացի դրանից, Լավրովի հետ բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Ռուսաստանը կարևոր դեր է խաղում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման գործում»։

«Իհարկե, այսօր մենք ցանկանում ենք կարծիքներ փոխանակել այն մասին, թե ինչպես կարող ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի կանխվի այս համաձայնագրի տապալումը», ասել է ՌԴ արտգործնախարարը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: