Իսրայելի ներկայացուցիչն Էրդողանի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի դահլիճը

80

ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հրավիրված գագաթնաժողովի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի և Իսրայելի միջև։ Այն մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։ 

Գագաթնաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըստ ավանդույթի առիթը բաց չի թողել քննադատելու իսրայելական իշխանությունների պաղեստինյան քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահը նորից Իսրայելին մեղադրել է «պաղեստինյան հողերը օկուպացնելու, պաղեստինցիներին ճնշելու մեջ» և հավելել, որ Անկարան չի աջակցի ոչ մի պայմանագրի, որտեղ «հաշվի չեն առնվի պաղեստնիցի ժողովուրդի շահերը»։

Էրդողանը նաև կոչ է արել աշխարհի տարբեր երկրներին հրաժարվել իրենց դեսպանությունները Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտքից։  

Ի պատասխան դրան՝  Իսրայելի ներկայացուցիչը ցուցադրաբար, որպես բողոքի նշան, լքել է նիստերի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ։

Ermenihaber.am