Թրամփի զարմուհին նախագահին դատի է տվել «ժառանգության խարդախության» համար

62

ԱՄՆ նախագահի զարմուհի Մերի Թրամփը դատի է տվել Թրամփին ունեցվածքի խարդախության համար: Այդ մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով դատական ​​փաստաթղթեր։

Մերի Թրամփի խոսքերով՝ Թրամփերը թաքցրել են ունեցվածքի իրական չափը, որն օրենքով իրեն էր պատկանում:

Թրամփի զարմուհին դատարանի միջոցով պահանջում է փոխհատուցել գույքի կորսված հատվածը, ինչպես նաև վճարել 500 հազար դոլարի փոխհատուցում: