Թուրքիայում վտանգավոր մոծակների տեսակ է հայտնաբերվել

45

Թուրք մասնագետները գրանցել են ասիական վագրային մոծակի արագ տարածումը Թուրքիայում: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ մեծ քանակությամբ վտանգավոր միջատներ են նկատվել Ստամբուլի մեծ շրջաններում, մինչդեռ նախկինում դրանք Թուրքիայի տարածքում չեն եղել։

Փորձագետները կարծում են, որ այս տեսակը հարմարվող է:

«Այն շատ ավելի ագրեսիվ է, քան մյուս մոծակները և կարող է փոխանցել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դեղին տենդը և Զիկա վիրուսը», ասում է Ստամբուլի համալսարանի դոցենտ Քերեմ Էթերան:

Բացի դրանից, ասիական վագրային մոծակի խայթոցը առաջացնում է ուժեղ ալերգիկ ռեակցիա՝ երկարատև քոր և կարմրություն: