Բեռլինը մտավախություն ունի, որ հակառուսական պատժամիջոցները կազդեն Գերմանիայի վրա

51

Գերմանիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերն ասել է, որ հակառուսական պատժամիջոցները կարող են հարվածել գերմանական ընկերություններին, գրում է ՌԻԱ գործակալությունը:

«Մեր պես արտաքին տնտեսական միահյուսումներով երկիրը պետք է ինքն իրեն հարց տա, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ պատժամիջոցները և որքանով, այս առումով, մենք կարող ենք թուլացնել մեզ», ասել է Ալթմայերը:

Նրա խոսքերով՝ Եվրոմիությունը պետք է ուշադիր կերպով գնահատի համապատասխան քայլերը: