Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան

230

Բաքվի՝ ղարաբաղյան հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Այս մասին նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մինչ սեպտեմբերի 25-ին հրավիրած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը հանդես գալով քաղաքական հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին ժամանակներում հաճախակի են դարձել պաշտոնական Բաքվի՝ հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները, որոնք, սակայն, ոչ մի պարագայում Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն։