ԱՀԿ-ն մտադիր է ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունը պատվաստանյութի ոլորտում

47

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ խթանելու նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը: Այդ մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է Եվրոպայում ԱՀԿ ղեկավար Հանս Քլյուգեն:

ԱՀԿ ղեկավարը ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում, ներառյալ Եվրոպայում ռուսաց լեզվի խթանումը, ինչպես նաև աշխատանքները «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի ուղղությամբ:

«Եվ խնդրում եմ, նախագահին ասեք, որ Դուք նաև հավատարիմ ընկեր ունեք ԱՀԿ-Կոպենհագենի եվրոպական գրասենյակում», հավելել է Քլյուգեն: