Арепливир-ը բարելավում է COVID-19-ով վարակվածների 90%-ի վիճակը

41

COVID-19-ի բուժման համար ռուսական Арепливир դեղամիջոցի օգտագործումը օգնում է բարելավել վիճակը մինչև հիվանդների 90%-ի մոտ, ընդհուպ մինչև լիարժեք ապաքինում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Լարիսա Բալիկովան:

Арепливир-ի օգտագործումը տարածված թերապիայի համեմատությամբ ցույց է տվել արդյունավետություն ու ապաքինման արագացում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Առաջարկվող բուժման ռեժիմը ներառում է մինչև 70 հաբ մեկ բուժընթացի համար`անկախ հիվանդի մարմնի քաշից: