8 ամսում 48 միլիարդ դրամ պակաս է հավաքագրվել. ՊԵԿ նախագահ

52

Կառավարության՝ սեպտեմբերի 24-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ասել է, որ  առաջիկայում կամփոփեն երրորդ եռամսյակը, 9 ամիսների վերաբերյալ կներկայացնեն հաշվետվություն, կանդրադառնան նաեւ հարկային հավաքագրումներին:

«Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետեւանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո եւ կառավարելի է: Եթե նկատի ունեք տարվա սկզբում ի սկզբանե նախատեսված կատարողականի կանխատեսումը եւ ներկայիս հավաքագրումները, ապա 8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում:  Ենթադրում ենք, որ այդ տարբերությունը գնալով կաճի»,-ասաց նա: