ՀՀ Ֆուդբոլի ֆեդերացիան ընդդեմ «Fair Play»-ի

57

«Fair play – Արդար խաղ» կոչվող մարզական հարթակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ “ՀՖՖ-ի «փառահեղ» հաղթանակը. Ռուբեն Հայրապետյանի ավանդույթների հրացանակիրները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդդեմ «Fair Play»-ի բողոք էր հղել Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որի պատճառով մեր էջը մի քանի օր արգելափակվել էր, իսկ որոշ տեսանյութեր հեռացվել են։Առաջին հերթին ցանկանում ենք շնորհավորել ՀՖՖ ղեկավարությանը հայկական ֆուտբոլի խնդիրները բարձրաձայնող բլոգի նկատմամբ տարած «փառահեղ» հաղթանակի համար։ Նշենք, որ «Fair Play»-ը ՀՖՖ-ի կողմից տեսանյութը հեռացնելու պահանջ կամ առարկություն չի ստացել։ Սա վկայությունն է նրա, որ մեր ֆուտբոլային գերատեսչությունը ձեռնամուխ է եղել կտրուկ գործելաոճով պարզապես լռեցնելու և վնասելու առկա խնդիրների մասին բարձրաձայնող հարթակը։

Նման գործելաոճը բնորոշ է թերևս նախկին իշխանություններին, որոնք տարիներ առաջ ամենաստոր եղանակով ոտնահարում էին ազատ խոսքը։ Արդյոք ՀՖՖ-ն կբողոք կներկայացնե՞ր ընդդեմ «Fair Play»-ի, եթե վերջինս պատրաստեր հայկական ֆուտբոլը, ինչպես նաև ՀՖՖ-ի աշխատանքը փառաբանող հոլովակներ։ Պատասխանը, կարծում ենք, պարզ է։ ՀՖՖ-ի ղեկավար կազմը չէր սպասում, որ կարող է հայտնվել բլոգ, որտեղ 40-50 հազար դիտումներով տեսանյութերը կարող են պատմել հայկական ֆուտբոլում հաստատված արատավոր երևույթների և ահագնացող խնդիրների մասին։ Խորհրդանշական է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նախկին լրագրողներ են։

Ավելին, Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել էր անկախ լրագրողների Epress.am լրատվական կայքը, որը ակտիվ պայքար էր մղում մեր երկրում ազատ խոսքի հաստատման համար։ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում ազատ խոսքը միանգամայն այլ հարթության վրա է, ցավոք սկիզբ է առնում մտահոգիչ մի երևութ։ Ստեղծված իրավիճակում մեզ մնում է ասել թերևս հետևյալը՝ կարող եք անդադար բողոքել, բայց իրականությունից հեռու չեք փախչելու: Ժամանակին նույն կերպ էր վարվում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երբ հրամայում էր չհավատարմագրել իրեն ոչ հաճելի լրագրողներին: Երևի թե Դուք Ռուբեն Հայրապետյանից լավ եք սովորել այլախոհներին լռեցնելու նուրբ արվեստը, ի վերջո երկար տարիներ սնվել եք նրանից, աշխատել նրա ձեռքի տակ:

Դուք չեք գիտակցում, որ փչացնում եք ֆուտբոլային մշակույթը, որը Հայաստանում առանց այդ էլ բավական թույլ է և չկայացած: Մինչդեռ ձեր առաքելությունը այն է, որ մասսայականացնեք այս հրաշալի մարզաձևը մեր երկրում: Դրա փոխարեն դուք սկսել եք պայքար ձեր քննադատների դեմ և պատրաստ եք ամեն կերպ ոչնչացնել նրանց: Դուք ցանկանում եք մնալ միայնակ, առանց աղմուկի ու գլխացավանքի, ցանկանում եք մնալ միայն դուք և ձեր իսպանացիների դեսանտը, դուք և դատարկ տրիբունաները և ձեզ հաճոյացողները:

Այդպես չի լինում, պարոնայք, մենք ապրում ենք 21-րդ դարում։ ՀՖՖ փոխնախագահի մակարդակով արդեն իսկ հնչել է այն թեզը, որ ՀՖՖ նախկին ղեկավարների օրոք ոչինչ չի արվել, և հիմա ամեն ինչ սկսվում է 0-ից։ Դուք հավանաբար չեք ընկալում, որ ֆուտբոլային հասարակությունը Ձեր մեջ այնուամենայնիվ չի տեսնում փրկիչների։ Հասկանում ենք, որ ձեզ անհրաժեշտ են հաղթանակներ։ Հաղթանակների ծարավ ենք բոլորս, սակայն առողջ հասարակությունը հաղթանակ է ակնկալում կանաչ դաշտում։ Երևի թե ոգևորված եք նյութի արգելափակման «փայլուն» հաղթանակով։ Հայկական ֆուտբոլը վերջնական փոշիացումից փրկելու փոխարեն դուք փորձում եք փոշիացնել նաև մեդիա հարթակը, որը չի ստացվելու։

ՀՖՖ-ի «փառահեղ» հաղթանակը. Ռուբեն Հայրապետյանի ավանդույթների հրացանակիրները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ընդդեմ «Fair Play»-ի բողոք էր հղել Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որի պատճառով մեր էջը մի քանի օր արգելափակվել էր, իսկ որոշ տեսանյութեր հեռացվել են։Առաջին հերթին ցանկանում ենք շնորհավորել ՀՖՖ ղեկավարությանը հայկական ֆուտբոլի խնդիրները բարձրաձայնող բլոգի նկատմամբ տարած «փառահեղ» հաղթանակի համար։

Նշենք, որ «Fair Play»-ը ՀՖՖ-ի կողմից տեսանյութը հեռացնելու պահանջ կամ առարկություն չի ստացել։ Սա վկայությունն է նրա, որ մեր ֆուտբոլային գերատեսչությունը ձեռնամուխ է եղել կտրուկ գործելաոճով պարզապես լռեցնելու և վնասելու առկա խնդիրների մասին բարձրաձայնող հարթակը։ Նման գործելաոճը բնորոշ է թերևս նախկին իշխանություններին, որոնք տարիներ առաջ ամենաստոր եղանակով ոտնահարում էին ազատ խոսքը։ Արդյոք ՀՖՖ-ն կբողոք կներկայացնե՞ր ընդդեմ «Fair Play»-ի, եթե վերջինս պատրաստեր հայկական ֆուտբոլը, ինչպես նաև ՀՖՖ-ի աշխատանքը փառաբանող հոլովակներ։ Պատասխանը, կարծում ենք, պարզ է։

ՀՖՖ-ի ղեկավար կազմը չէր սպասում, որ կարող է հայտնվել բլոգ, որտեղ 40-50 հազար դիտումներով տեսանյութերը կարող են պատմել հայկական ֆուտբոլում հաստատված արատավոր երևույթների և ահագնացող խնդիրների մասին։ Խորհրդանշական է, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ինչպես նաև փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը նախկին լրագրողներ են։ Ավելին, Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել էր անկախ լրագրողների Epress.am լրատվական կայքը, որը ակտիվ պայքար էր մղում մեր երկրում ազատ խոսքի հաստատման համար։ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում ազատ խոսքը միանգամայն այլ հարթության վրա է, ցավոք սկիզբ է առնում մտահոգիչ մի երևութ։ Ստեղծված իրավիճակում մեզ մնում է ասել թերևս հետևյալը՝ կարող եք անդադար բողոքել, բայց իրականությունից հեռու չեք փախչելու: Ժամանակին նույն կերպ էր վարվում նաև ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, երբ հրամայում էր չհավատարմագրել իրեն ոչ հաճելի լրագրողներին: Երևի թե Դուք Ռուբեն Հայրապետյանից լավ եք սովորել այլախոհներին լռեցնելու նուրբ արվեստը, ի վերջո երկար տարիներ սնվել եք նրանից, աշխատել նրա ձեռքի տակ: Դուք չեք գիտակցում, որ փչացնում եք ֆուտբոլային մշակույթը, որը Հայաստանում առանց այդ էլ բավական թույլ է և չկայացած: Մինչդեռ ձեր առաքելությունը այն է, որ մասսայականացնեք այս հրաշալի մարզաձևը մեր երկրում:

Դրա փոխարեն դուք սկսել եք պայքար ձեր քննադատների դեմ և պատրաստ եք ամեն կերպ ոչնչացնել նրանց: Դուք ցանկանում եք մնալ միայնակ, առանց աղմուկի ու գլխացավանքի, ցանկանում եք մնալ միայն դուք և ձեր իսպանացիների դեսանտը, դուք և դատարկ տրիբունաները և ձեզ հաճոյացողները: Այդպես չի լինում, պարոնայք, մենք ապրում ենք 21-րդ դարում։ ՀՖՖ փոխնախագահի մակարդակով արդեն իսկ հնչել է այն թեզը, որ ՀՖՖ նախկին ղեկավարների օրոք ոչինչ չի արվել, և հիմա ամեն ինչ սկսվում է 0-ից։ Դուք հավանաբար չեք ընկալում, որ ֆուտբոլային հասարակությունը Ձեր մեջ այնուամենայնիվ չի տեսնում փրկիչների։ Հասկանում ենք, որ ձեզ անհրաժեշտ են հաղթանակներ։ Հաղթանակների ծարավ ենք բոլորս, սակայն առողջ հասարակությունը հաղթանակ է ակնկալում կանաչ դաշտում։ Երևի թե ոգևորված եք նյութի արգելափակման «փայլուն» հաղթանակով։ Հայկական ֆուտբոլը վերջնական փոշիացումից փրկելու փոխարեն դուք փորձում եք փոշիացնել նաև մեդիա հարթակը, որը չի ստացվելու։”