Ստամբուլի մոտ տեղի ունեցավ 4.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ

60

Այսօր 4.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ստամբուլի մոտակայքում, գրում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությանը:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մարմարա ծովում: Նախնական տվյալների համաձայն, զոհեր կամ ավերածություններ չկան:

Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ կենտրոնը գտնվել է 12 կմ խորության վրա՝ Բյույուկչեկմեջե քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է շուրջ 163 հազար մարդ: