Պուտինն անընդունելի համարեց նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձերը

66

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդունելի է անվանել «նվազագույն աշխատավարձից» ցածր աշխատավարձերը: Այս մասին նա հայտարարել է Ֆեդերացիայի խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով:

Նա շեշտել է, որ Սահմանադրության մեջ ընդունված փոփոխությունների համաձայն՝ նվազագույն աշխատավարձից ցածր վճարումները օրենքի խախտում են:

Պուտինը նաև հավելել է, որ կառավարության առաջնահերթությունը երկրի քաղաքացիների բարեկեցությունն ու նրանց եկամուտների աճն է:

Այս պահին Ռուսաստանում նվազագույն աշխատավարձը 12130 ռուբլի է: