Պատրիարք Կիրիլը Լավրովին շնորհեց 1-ին աստիճանի «Փառքի և Պատվո» շքանշան

56

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու «Փառքի և Պատվո» 1-ին աստիճանի շքանշանով: Այդ մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Մոսկվայի պատրիարքարանի պաշտոնական կայքը:

Լավրովը շքանշանը ստացել է իր 70-ամյակի կապակցությամբ՝ միջազգային հարաբերություններում «խաղաղություն և արդարություն» հաստատելու գործում և եկեղեցու ու պետության համագործակցության զարգացման ոլորտում ներդրած ավանդի համար: