Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ. ԱՀ նախագահի մամլո խոսնակ

47

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝  վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին:

Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի…»