Հայտնի է դարձել նոր iPhone-ի հնարավոր ներկայացման ամսաթիվը

69

Apple-ը կարող է iPhone-ի նոր մոդելներ ներկայացնել հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է Apple Insider-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ընկերությունը հոկտեմբերի 13-ին նախատեսում է միջոցառում, որի ժամանակ կարող է տեղի ունենալ նոր սերնդի սարքերի շնորհանդես:

Միևնույն ժամանակ, iPhone-ի նախնական պատվեր կարելի է անել հոկտեմբերի 16-ին:

Ակնկալվում է, որ ընկերությունը նոր iPhone 12-ը կներկայացնի iPhone 12 Max-ի, iPhone 12 Pro-ի և iPhone 12 Pro Max-ի հետ միասին։

Ավելի վաղ ընկերությունը պլանշետների, ինչպես նաև Apple Watch մոդելների առցանց շնորհանդես էր անցկացրել: