Կորոնավիրուսի 374 նոր դեպք, 240 առողջացած, 3 մահ

56

Սեպտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում:

Երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը  հայտնում է, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։