Ըստ Թուրքիայի ՆԳՆ-ի, այս տարի երկրում կանխվել է ավելի քան 150 ԻՊ ահաբեկչություն

50

2020 թվականին Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության 152 հարձակում: Այդ մասին գրում է Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:

Նրա խոսքերով՝ ուժայինները առգրավել են 26,8 տոննա պայթուցիկ նյութ:

Բացի դրանից, Սոյլուն սեպտեմբերի սկզբին հաղորդել էր Թուրքիայում ԻՊ պարագլուխներից մեկին ձերբակալելու մասին, որը Ստամբուլում խոշոր ահաբեկչություն էր նախապատրաստում: