Բրիտանացի կամավորներին վարակելու են՝ պատվաստանյութերը փորձարկելու համար

71

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատվաստանյութեր կփորձարկեն կամավորների վրա, և նրանց հատուկ կվարակեն կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով նախագծում ներգրավված աղբյուրներ:

Պարզաբանվում է, որ կամավորներին նախ կպատվաստեն, իսկ մեկ ամիս անց, վերահսկվող պայմաններում, նրանց կներարկեն կորոնավիրուսի չափաբաժին, հաղորդում է Российская газета-ն: Այս ուսումնասիրությունները կարող են սկսվել 2021 թվականի հունվարին Լոնդոնի անվտանգ կարանտինային հաստատությունում: Արդեն գրանցվել է մոտ երկու հազար հավանական կամավոր։

Սա կլինի աշխարհում COVID-19-ի պատվաստանյութերի առաջին փորձարկումը, երբ առողջ մասնակիցներին կանխամտածված կվարակեն կորոնավիրուսով`փորձարարական պատվաստանյութերի արդյունավետությունը գնահատելու համար: