Բայդենի ընտրարշավի ներկայացուցիչ Կլեմպիչի հայտարարությունը

49

Հեղինակ Արամ Արքուն

ՎԱՇԻՆԳՏՈՆ – Էլվիր Կլեմպիչը Ջոզեֆ Բայդենի նախագահական ընտրարշավի ազգային մերձավորության և էթնիկական ներգրավվածության տնօրենն է: Նա հայտարարություն է տարածել Բայդենի քարոզարշավում իր դերի, Հայոց ցեղասպանության և հարակից խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշման վերաբերյալ:
Կլեմպիչը ծնվել է Բոսնիա և Հերցեգովինայում և որպես փախստական եկել է Այովա, որտեղ 2014 թ. ավարտել է Այովայի Պետական Համալսարանը՝ քաղաքագիտության և միջազգային ուսումնասիրությունների աստիճանով: Դեմոկրատական կուսակցության միջոցով քաղաքականության մեջ ներգրավվելուց և բոսնիական ծագումով ամերիկացիների կազմակերպումից բացի, նրա ունեցել է ամուր կապեր Թուրքիայի հետ։

Կլեմպիչը 2013-ի ամռանը Թուրքիայի Քոնիա քաղաքում մասնակցել է ՀԿ ղեկավարության սեմինարին: Բայդենի նախընտրական քարոզարշավում իր պաշտոնից առաջ նա աշխատել է որպես Թուրքիայի ժառանգության կազմակերպության (ԹԺԿ) գործադիր տնօրեն: Այս կազմակերպությունը կապված է եղել Հայոց ցեղասպանությունը ժխտելու ջանքերի հետ, և ԹԺԿ-ն առաջ է մղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերը ԱՄՆ-ի շատ ոլորտներում: Դա ամերիկահայերի շրջանում անհանգստություն է առաջացրել այն առնչությամբ, թե տվյալ հանգամանքը ինչպես կանդրադառնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բայդենի քարոզարշավային դիրքորոշման և նրանց համար կարևոր այլ հարցերի վրա:

Կեմպլիչի հայտարարությունը հետևյալն է:

«Նախագահի թեկնածու Բայդենի էթնիկ ներգրավման գործողությունը դարձել է ամենախոշորներից մեկը նախագահական ընտրարշավների պատմության մեջ,  արշավ, որին առնչվում է ամերիկահայ էթնիկ բազմազան համայնքների մի ամբողջ բազմություն: Այս խոշոր գործընթացը նախաձեռնելիս ես անձնապես ինձ նպատակ եմ առաջադրել, որ քարոզարշավն ակտիվորեն գործի ԱՄՆ-ի էթնիկ համայնքների բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ: Էթնիկ համայնքներում արտաքին քաղաքականության առաջացրած մեծ հետաքրքրության պայմաններում արտաքին գործերի և էթնիկ համայնքների հետ կապված իմ անձնական տեսակետը չի արտացոլում իմ նախորդ գործատուների կարծիքը, բայց փոխարենը ամբողջությամբ և խորապես համապատասխանում է փոխնախագահ Ջո Բայդենի տեսակետին: Սա ներառում է, ի թիվս այլ բաների, փոխնախագահի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը և Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու վերաբերյալ փոխնախագահի տեսակետներին: Որպես Բոսնիայում Սրեբրենիցայի ցեղասպանության սարսափը վերապրած երեխա, ես աշխատում եմ քարոզարշավի համար, քանի որ հավատում եմ, որ փոխնախագահը ճիշտ անձն է՝ ղեկավարելու մեր ազգը, լուծելու մարդու իրավունքների խնդիրները և պայքարելու հանուն ճշմարտության: Նա կապահովի, որ Ամերիկայում և ամբողջ աշխարհում անտեսվածների ձայները լսելի դառնան, և ես պատիվ ունեմ լինելու նրա թիմի մի մասը լինելու և աջակցելու նրա տեսակետներին և ջանքերին:

Նախագահի թեկնածու Բայդենի քաղաքական գծով փոխտնօրեն Ջոն ՄակՔարտին հայտարարել է. «Փոխնախագահը շատ լուրջ է վերաբերվում սրան և հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սա մի խնդիր է, որն իսկապես իմաստալից վերելք է արձանագրել, և փոխնախագահը ցույց է տվել իր նվիրվածությունը»:

Քլեմպիչի հայտարարությունը մեկնաբանել է ամերիկահայ ակտիվիստ Էնթոնի Բարսամյանը՝ ասելով. «Մենք ակնկալում ենք, որ գործադիր մարմինը կհետևի ԱՄՆ Կոնգրեսին՝ մեկընդմիշտ լիովին և միանշանակ կերպով հաստատելով Հայոց ցեղասպանության փաստը և կկասեցնի Ադրբեջանի ռազմական ագրեսիաներն ընդդեմ Հայաստանի և Արցախի: Մենք ողջունում ենք Էլվիր Կլեմպիչի տարածած հայտարարությունը, որը կրկին ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմը կհաստատի Հայոց ցեղասպանության փաստը և Պետդեպարտամենտին կուղղորդի՝ պաշտոնապես փոխելու ԱՄՆ քաղաքականությունը: Մենք կոչ ենք անում Թրամփի վարչակազմին անհապաղ օգտագործել իր գործադիր հեղինակությունը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրինակին հետևելու համար, որն իր նախագահության օրոք ճանաչել էր Ցեղասպանությունը: Վարչակազմի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդունած օրենսդրության արգելափակումը շարունակելու ցանկացած փորձ, այլ ոչ թե Միացյալ Նահանգների հպարտ ժառանգության ամբողջական ճանաչումը, պետք է նոր քաղաքականությամբ փոխարինվի մինչև նոյեմբերյան ընտրությունները»:

Անգլ թարգմ․՝  Ա․ Քեշիշյան