Այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը Մանվել Գրիգորյանի գույքը նվեր ընդունի

23

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել:

«Հայտարարություններ արվել են նրա  պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի»,-  կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Նարեկ  Բաբայանը: