ԱՄՆ-ում պատվաստանյութի թողարկումը կարող է հետաձգվել

63

ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը մտադիր է խստացնել կորոնավիրուսի պատվաստանյութի հաստատման պահանջները:

Որպես նոր պայմաններ կոչ է արվում փորձարկումների մասնակիցներին վերահսկել պատրաստուկի երկրորդ չափաբաժինը ստանալուց առնվազն երկու ամիս անց: Բացի դրանից, պետք է ուսումնասիրվի COVID-19-ի առնվազն հինգ ծանր դեպք պլացեբոյի խմբում և դեպքեր տարեցների մոտ:

Այս նոր պահանջները կարող են հետաձգել Միացյալ Նահանգներում պատվաստանյութի թողարկումը: Ըստ Washington Post-ի, այժմ այն դժվար թե պատրաստ լինի մինչև նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները, ինչպես նախկինում իշխանությունները ենթադրում էին: