Le Monde թերթում շատ անճշտություններ կան Պուտինի և Մակրոնի զրույցի վերաբերյալ․ Պեսկով

54


Le Monde թերթի հրապարակման մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ֆրանսիացի պաշտոնակից Էմանյուել Մակրոնի՝ Ալեքսեյ Նավալնիի միջադեպին առնչվող զրույցի վերաբերյալ կան բազմաթիվ անճիշտ ձևակերպումներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը համոզված է, որ Ելիսեյան պալատը չի կարող գիտակցաբար ու դիվանագիտական ​​նորմերի խախտմամբ լրատվամիջոցներին փոխանցել Վլադիմիր Պուտինի և Էմանյուել Մակրոնի զրույցի ձայնագրությունը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Պեսկովը նաև հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել են, որ «Նովիչոկ» թունավոր նյութը կարող է սինթեզվել շատ երկրներում, և դրա ծագումը հաճախ անհնար է պարզել: