COVID-19-ի չինական պատրաստուկով պատվաստեցին ռուս կամավորներին

47

Կլինիկական փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունում կամավորների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Պետրովաքս» ընկերության մամուլի ծառայությունից:

«Այս ամիս Մոսկվայի կենտրոններում պատվաստեցին կամավորների առաջին խմբին, որը մասնակցում է Ռուսաստանում Ad5-nCoV չինական պատվաստանյութի III փուլի կլինիկական փորձարկումներին։ Պատվաստանյութը մշակվել է CanSino Biologics Inc.-ի («CanSinoBIO»), Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի, Ռազմաբժշկական գիտությունների ակադեմիայի կողմից», հաղորդում է  ընկերությունը։

Այս պահի դրությամբ առաջին կամավորներն իրենց լավ են զգում: Նրանցից ոչ մեկի մոտ անցանկալի երևույթներ չեն գրանցվել: