Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում

159

Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում։ Նա երբեք վատ ջուր չի խմում։ Անկողինդ գցիր այնտեղ,ուր կատուն է քնում։ Կեր այն միրգը,որը որդոտ է։ Համարձակ հավաքիր այն սնկերը, որոնց վրա մլակ կա։ Ծառ տնկիր այնտեղ,ուր խլուրդը հողը փորում է։ Տունդ կառուցիր այնտեղ, ուր օձը տաքանում է։ Ջրհոր փորիր այնտեղ, որտեղ թռչունները շոգին բույն են հյուսում։ Քնիր և արթնացիր աքաղաղների հետ և կունենաս օրվա ոսկե հատիկը։
Կանաչեղեն շատ կեր։ Գազանի պես ուժեղ ոտքեր և դիմացկուն սիրտ կունենաս։ Հաճախ լողա։ Հողի վրա քեզ կզգաս,ինչպես ձուկը ջրում։ Ավելի հաճախ երկինք նայիր,ոչ թե ոտքիդ տակ և մտքերդ պարզ ու թեթև կլինեն։ Ավելի շատ լռիր, քան խոսիր, և սրտիդ մեջ բուն կդնի լռությունը, իսկ հոգիդ խաղաղ և հանգիստ կլինի։

ՍԵՐԱՖԻՄ ՍԱՐՈՎՍԿԻՅ
(Ալբերտ Ավագյանի էջից։ Թարգմանությունը՝ Նարինե Բալասբեկյանի)