Պուտինն անվանեց աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցը

62

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սոցիալական պայմանագիրն անվանել է աղքատության դեմ պայքարի հիմնական գործիքներից մեկը: Այդ մասին նա այսօր ասել է Կրեմլում սենատորների հետ հանդիպման ժամանակ:

«Աղքատության դեմ պայքարի հիմնական գործիքներից մեկը պետք է լինի սոցիալական պայմանագիրը», ասել է պետության ղեկավարը:

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ 2021 թվականից սկսած սոցիալական պայմանագիրը ներդրվելու է ամբողջ Ռուսաստանում։ Առաջիկա երեք տարում նախագծի իրականացման համար ծրագրվում է տարածաշրջաններին հատկացնել ավելի քան 26 միլիարդ ռուբլի դաշնային բյուջեից: