Լուկաշենկոն խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի ոչ ոք չզղջա իր նախագահության համար

69

Մինսկի Անկախության պալատում երդմնակալության արարողությունից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի բելառուս ժողովուրդը չզղջա իր ընտրվելու համար: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը:

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դուք երբեք չզղջաք, որ մեր Բելառուսի առաջին նախագահը ես եմ եղել», ասել է երկրի ղեկավարը:

Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնեց այսօր։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում: