Թուրքիան և Հունաստանը վերսկսում են երկխոսությունը տարածաշրջանային տարաձայնությունների շուրջ

65

Թուրքիան ու Հունաստանը պայմանավորվել են վերսկսել երկխոսությունը տարաձայնությունները լուծելու ուղղությամբ:

Անադոլու գործակալությունը հաղորդում է, որ այս տեղեկությունը հնչել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բանակցությունների արդյունքում: Նախագահ Էրդողանը բարձր է գնահատել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Բեռլինի միջնորդական ջանքերը: Նա ասել է, որ Միջերկրական ծովի հարցում երկխոսության խթանման գործում շատ բան կախված է Հունաստանի դիրքորոշումից:

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Անկարայի հետ նախնական բանակցությունների վերսկսումը:

Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել շուտով Ստամբուլում հանդիպումների 61-րդ փուլն անցկացնելու շուրջ, պարզաբանել է Հունաստանի ԱԳՆ-ն: