Ըստ Էրդողանի, Թուրքիան փրկում է մարդկային արժանապատվությունը

51

Թուրքիան և սիրիացի փախստականներին հյուրընկալող մյուս երկրները փրկում են մարդկության արժանապատվությունը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին գրում է Անադոլու գործակալությունը: Այս հայտարարությունը Թուրքիայի ղեկավարն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի բացման ժամանակ:

Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել սկզբունքային և միասնական մոտեցում ձևավորել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ, քանի որ, առանց այդպիսի համերաշխության, սիրիական ճգնաժամի լուծում չի գտնվի: