Էյֆելյան աշտարակը «ականապատման» մասին լուրերից հետո վերաբացվեց

68

«Ականապատման» մասին լուրերից հետո Էյֆելյան աշտարակը վերաբացվել է այցելուների համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Հայտնի է, որ աշտարակից մարդկանց տարհանել էին այն բանից հետո, երբ անհայտ աղբյուրը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ հուշարձանի վրա, ենթադրաբար, ական կա: