ԵՄ հինգ երկրներ հրաժարվեցին Լուկաշենկոյին ճանաչել որպես նախագահ

84

Գերմանիան, Սլովակիան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան երդմնակալությունից հետո հրաժարվեցին Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչել Բելառուսի օրինական նախագահ: Այդ մասին տեղեկացնում է TUT.by պորտալը:

«Ինչպիսի խեղկատակություն։ Կեղծ ընտրություններ: Կեղծ երդմնակալության արարողություն: Բելառուսի նախկին նախագահը պակաս նախկին չի դառնում», ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը: