Դոլարի գերիշխանությունը կարող է ավարտվել ԱՄՆ պետպարտքի պատճառով

55

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական պարտքի ավելացումը, ի վերջո, կհանգեցնի համաշխարհային տնտեսության գլոբալ վերադասավորումների, և Սպիտակ տունը կզրկի ֆինանսական տիրապետությունից, գրում է Экономика сегодня-ն։

ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը զեկույց է հրապարակել երկրի ֆինանսական հատվածի վիճակի վերաբերյալ: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ մինչև 2020 թ. վերջ ԱՄՆ պետական ​​պարտքը գրեթե հավասար կլինի նրա եկամուտներին, այն կկազմի ՀՆԱ-ի 98%-ը: Հաշվի առնելով ներկայիս միտումները՝ Վաշինգտոնի սուվերեն պարտքը կշարունակի արագորեն աճել: Մինչեւ 2050 թվականը այն կարող է հասնել ՀՆԱ-ի 195%-ի: 2020-ի սկզբին՝ կորոնավիրուսային  համաճարակից առաջ, այս կանխատեսումը ցույց էր տվել 180%։