ԱՀԿ-ն ՌԴ-ին շնորհակալություն հայտնեց COVID-19-ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար

68

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակավ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին կորոնավիրուսային վարակի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ջանքերի համար: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Քլյուգեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցությունների ընթացքում ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպությունը շատ բարձր է գնահատում այն, ինչ ռուսական կողմն արել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում:

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարին պատվաստանյութը մշակելու այդ փուլային քայլերի համար․ այն անվտանգ է և արդյունավետ», ասել է Քլյուգեն։