Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները Թուրքիա

62

Այս տարվա առաջին կեսին Ադրբեջանը դարձավ Թուրքիայի համար գազի խոշորագույն մատակարարը: Բաքուն լրացուցիչ քայլեր կձեռնարկի Թուրքիայի համար գազի մատակարարումն ավելացնելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Եթե ​​մեկ տարի առաջ թուրքական շուկայում ադրբեջանական գազը չորրորդ կամ հինգերորդ տեղում էր, ապա այժմ մենք առաջին տեղում ենք: Սա կարևոր է ինչպես մեզ համար, այնպես էլ Թուրքիայի համար: Այսօր Թուրքիան գազ է ստանում եղբայրական երկրից, և լրացուցիչ քայլեր են ձեռնարկվելու այդ մատակարարումներն ավելացնելու ուղղությամբ», Ալիևի մամուլի ծառայությունը մեջբերում է նրա խոսքերը, հաղորդում է news.ru-ն։

Ալիևը նշել է, որ Աբշերոնի հանքավայրից գազը Թուրքիա կմատակարարվի Անդրանատոլիական գազատարով (TANAP)։ Բացի դրանից, այն կմատակարարվի նաև «այլ շուկաներ»: