Վաղը քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը

16

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վաղը ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

 Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանն ասել էր, որ իրենք չեն ծանուցվել, եւ  որ վաղվա դատական նիստի մասին տեղեկություն չունեն։

News.am-ի տեղեկություններով՝ փաստաբանական թիմը վաղվա դատական նիստին ներկայանալու մասին արդեն ծանուցվել է։