Ստամբուլում ամերիկացի լրագրողի դի է հայտնաբերվել

52

Ստամբուլի Քարաքյոյ վարչական շրջանում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեքի դին։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վլչեքը և իր կինը Թուրքիայի սևծովյան Սամսուն նահանգից էին եկել Ստամբուլ։ Զույգը ճանապարհորդում էր Թուրքիայով։ Նշվում է, որ ճամփորդության ժամանակ զույգին ուղեկցում էին երկու վարորդներ։ Երբ զույգը Թուրքիայի ժամանակով 5․30-ին հասել էր Ստամբուլի Քարաքյոյ շրջան, լրագրողի կինը փորձել էր ամուսնուն արթացնել, սակայն վերջինս չէր արձագանքել։ Դեպքի վայր են եկել շտապօգնության աշխատակիցները և արձանագրել լրագրողի մահը։

Ուշագրավ է, որ ոստիկանությունը լրագրողի մահը որակել է որպես «առեղծվածային» և հետաքննություն սկսել։

Նշվում է, որ առաջիկայում վարորդները և կինը դեպքի առնչությամբ ցուցմունք են տալու։

Ermenihaber.am