Նոր սերնդի կործանիչը փորձարկվեց ԱՄՆ-ում

75

Next Generation Air Dominance ծրագրի շրջանակներում Պենտագոնը նախագծել, կառուցել և փորձարկել է աշխարհում առաջին՝ վեցերորդ սերնդի կործանիչի նախատիպը: Այդ մասին Defense News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ձեռքբերման օգնական Ուիլլ Ռոպերը:

Ըստ նրա՝ X-ինքնաթիռի նախագծումը ներառում էր թվային ինժեներական և բաց ճարտարապետության ակտիվ օգտագործում:

Եթե ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան ծրագիրը հաստատի, տարեկան ռազմաօդային ուժերի շարքերը կլրացնեն 50-80 նոր սերնդի կործանիչներ: