Նշանակվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ. Արմեն Փամբուխչյան

43

Նշանակվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, որը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը կառավարությունից եկավ խորհրդարան, եթե կրկին վերադառնալու է այնտեղ, պատգամավորը նշել է, որ ընտրություններից հետո խորհրդարանում հեղափոխական թիմ էր հավաքվում, ցանկացել է մաս կազմել օրենսդիրում ծավալվող գերծընթացներին. «Երկու տարի այստեղ գտնվելուց հետո ես իմ մեջ որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ իմ ծառայությունները գործադիրում մատուցել: Քաղաքական թիմը տվել է հավանություն, և ես վայր եմ դնում մանդատս, տեղափոխվելում եմ ԱԻՆ, նախարարի տեղակալ»:

Նա հավելեց, որ իր խառնվածքին ավելի բնորոշ է գործադիրում աշխատանքը. «Ես եմ առաջարկել եւ իմ առաջարկը հավանության է արժանացել»:

Աղբյուր՝ News.am