Ըստ ԶԼՄ-ների, Թրամփին թույնով փաթեթն ուղարկողը կին էր

66

Իրավապահ մարմինների աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույնով փաթեթի ենթադրյալ ուղարկողը կին է:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ չարագործը բերման է ենթարկվել Կանադայից ԱՄՆ մուտք գործելու փորձ կատարելիս:

CNN-ի զրուցակիցը պարզաբանել է, որ կինը բերման է ենթարկվել Նյու Յորք նահանգում՝ սահմանային անցակետում: Աղբյուրի խոսքերով՝ նա զինված էր: