Թրամփը «ցանկանում է տեսնել ուժեղ Իրան, բայց ոչ միջուկային զենքով»

17

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ուժեղ տեսնել Իրանը, բայց որպեսզի այդ երկիրը չունենա միջուկային զենք, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

«Եթե մենք հաղթենք, ապա հաղթանակից 9 վայրկյան անց Իրանից զանգ ստանալու դեպքում ցանկանում ենք, որ դա գործարք լինի», հավելել է ԱՄՆ նախագահը:

«Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի նրանց մոտ, և Իրանը լինի ուժեղ երկիր: Մենք պարզապես չենք ցանկանում, որ նրանք ունենան միջուկային զենք: Ահա և վերջ», ասել է Թրամփը: