Թուրքիայի ՊՆ-ը Հայաստանին կոչ է անում «դադարեցնել կրակի հետ խաղալը»

81


Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրում է Թովուզի շրջանում «հրադադարի ռեժիմի խախտման և ադրբեջանցի զինծառայողի սպանության» մեջ: Այդ մասին հաղորդվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության թվիթերյան էջում, գրում է vzglyad.az-ը:

«Լեռնային Ղարաբաղն ապօրինի գրաված Հայաստանը խախտել է հրադադարի ռեժիմը Թովուզի շրջանում և սպանել ադրբեջանցի հերոս զինվորի», ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին և կոչ արել Հայաստանին «դադարեցնել կրակի հետ խաղալը»: