Եվրոխորհրդարանն առաջարկեց Բրյուսելում բացել բելառուսական ընդդիմության գրասենյակ

51

Եվրոխորհրդարանի պատգամավոր Անդրյուս Կուբիլիուսն առաջարկել է Բրյուսելում բացել բելառուսական ընդդիմության ներկայացուցչություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակը չէ՞ դիտարկել Բրյուսելում ժողովրդավարական Բելառուսի համար տեղեկատվական գրասենյակ բացելու հնարավորությունը», ասել է Կուբիլիուսը (որը Եվրոխորհրդարանի Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների առաքելության ղեկավարն է)՝ ելույթ ունենալով Եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որին հրավիրված էր Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:

«ԵՄ հաստատությունների համար չափազանց կարևոր է տեղեկատվության անընդհատ փոխանակումը Բելառուսի հետ», հավելել է Կուբիլիուսը: