«Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել եւ գնալ տուն». Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ

45

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում, մինչեւ իր եւ մյուսների գործով դատավարության սկսվելը, հանդիպեց իր աջակիցների հետ։

Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Քոչարյան հերոս» վանկարկումով։

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու՝ ձեր ակտիվ աջակցության համար. դա եւ՛ ուժ է հաղորդում եւ՛ տոկություն։ Բայց նաեւ պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տեւելու։ Ասել եմ, որ իմ օրացույցից երեքշաբթի օրը ջնջված է, որովհետեւ անիմաստ օր է եւ չեմ ուզում եմ, որ ձեր օրացույցում էլ նույնը լինի։ Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ, երկար է տեւելու։ Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարեւոր գործերով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանն ու շնորհակալություն հայտնելով իր աջակիցներին՝ մուտք գործեց դատարան։

Աղբյուր՝ News.am