ԵՄ-ն պատժամիջոց է սահմանել թուրքական ծովային փոխադրումների ընկերության դեմ

56

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լիբիային զենք մատակարարելու արգելքը խախտելու համար պատժամիջոցներ է սահմանել ծովային փոխադրումներ իրականացնող 3 ընկերությունների դեմ: Դրանցից մեկը թուրքական է, մյուները պատկանում են Հորդանանին ու Ղազախստանին: Այս մասին հայտնել է  ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ հանձնաժողովի որոշման վերաբերյալ, որում ասվում է, որ այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար:

Ավելին, հայտարարության մեջ կողմնակալ լինելու մեղադրանքներ են հնչեցվել Եվրամիության հասցեին: Ըստ թուրքական կողմի՝ Լիբիայում իշխանության համար պայքարող կողմերից մեկի՝ Ֆայեզ Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությանը» զենքի մատակարարումը օրինական է, քանի որ այն ճանաչված է ՄԱԿ-ի կողմից:

Անկարան ԵՄ-ին մեղադրել է Լիբիայում հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Խալիֆա Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակին» ու խորհրդարանին Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների կողմից զենք զինամթերք ուղարկելու վրա աչք փակելու մեջ:

Ermenihaber.am