Բորելի «անձնական նպատակն է» Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը

57

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը խոստացել է ամեն ջանք գործադրել Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունման համար: Նրա խոսքերով՝ դրանից է կախված ամբողջ Եվրոմիության հեղինակությունը, հայտնում է РБК-ի թղթակիցը:

«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Բելառուսի դեմ պատժամիջոցներն ընդունվեն նախարարների հաջորդ հանդիպման ժամանակ», ասել է դիվանագետը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում: «Դա դառնում է իմ անձնական նպատակը, քանի որ ես հասկանում եմ, որ դրանից է կախված Եվրոմիության հեղինակությունը»: