«Տեղեկատվական արշավ է սկսվել Չեչնիայի ղեկավարության դեմ»

82

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գտնում է, որ տարածաշրջանի ղեկավարության դեմ տեղեկատվական արշավ է սկսվել տարբեր սոցիալական հարթակներում:

Ըստ նրա՝ այս միտումը նկատելի է դարձել վերջերս: Ավելին, արշավը սկսվել է ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև չեչեն ժողովրդի դեմ:

«Արևմտյան կառույցները անարդյունավետ, բայց համառ քայլեր են ձեռնարկում հասարակության դժգոհությունը հարուցելու և կառավարությունը ժողովրդից բաժանելու ուղղությամբ», գրել է Կադիրովը «ВКонтакте»-ի իր էջում:

Նա նշել է, որ այս սցենարը լավ հայտնի է, քանի որ նմանատիպ քարտ արդեն խաղարկվել է Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում: Չեչնիայի ղեկավարը հավաստիացրել է, որ տարածաշրջանային ղեկավարությունը հաջողությամբ զսպում է սադրանքները տեղեկատվական տարածքում: