Նոր ռեկորդ, որ կգարնցվի «Գինեսի» գրքում

51

Յուրի եւ Արթուր Սաքունց եղբայրները սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա առիթով, երկու նոր համաշխարհային ռեկորդ սահմանեցին, որոնք կգրանցվեն «Գինեսի» գրքում:

Երեւանի Շահումյանի հրապարակում Սաքունց եղբայրները մեծ թվով երկրպագուների աչքի առաջ ատամներով բռնած ճոպաններով մի քանի մետր տեղաշարժեցին 4 տոննա քաշով ավտոմեքենա եւ 10 տոննա քաշով ավտոբուս:

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության տոնի առթիվ: Մենք եղբայրներով որոշել ենք Հայաստանի եւ Արցախի պատմության մեջ առաջին անգամ սահմանել համաշխարհային ռեկորդներ, որոնք կգրանցվեն Գինեսի գրքում, այդ թվում եւ համաշխարհային մի շարք ասոցիացիաներում: Այս ռեկորդները նվիրում ենք Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձին: Ես սահմանելու են նմանը չունեցող ռեկորդ՝ ձեռքերի վրա կանգնած ատամներով քաշելու եմ 4 տոննա ավտոմեքենա: Այս ռեկորդն առաջին անգամ արել է ադրբեջանցի մարզիկ 7 տարի առաջ: Նա այդ ժամանակ ատամներով տեղաշարժել է 2 տոննա ավտոմեքենա: Ես այս պահին 4 տոննա քաշ ունեցող ջիպ ավտոմեքենա եմ տեղաշարժելու ձեռքի վրա քայլելով եւ ճոպանն ատամներիս վրա դրված: մեկ մետրից ավել եթե անցնեմ, ռեկորդը սահմանված կլինի»,-ասել է Յուրի Սաքունցը:

Նկարները՝ news.am