Ռուս-հայկական զորավարժությունները մեկնարկել են

91

Ռուս և հայ զինվորականները սկսել են «Կովկաս-2020» համատեղ զորավարժությունները, որոնք ընթանում են Հայաստանի Ալագյազ զորավարժարանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

«Սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գործողությունների ձևավորման մեջ ներգրավված են մոտոհրաձգային ստորաբաժանումները, Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի զինված ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը` Միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ», հաղորդում է մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, Ալագյազում զորավարժանքներում ներգրավված են շուրջ 1,5 հազար զինծառայողներ և 300 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ բանակային և անօդաչու ինքնաթիռները: